Posted in Գրականություն 9

«Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» 29.09.2021

Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք  անենք:

Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 

Ձգտումը այն է, երբ քո առջև նպատակ ես դրել, և ուզում ես, աշխատում ես դրան հասնելու համար։ Մարդկության զարգացումը նաև ձգտման արդյունք է։Այո ՝ես համաձայն եմ,որ ձգտումը մարդկության զարգացման արդյուքն է:

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

Ես ձգտումը կհամեմատեմ կամքի ուժի հետ,եթե ունենաս կամքի ուժ կունենաս նաև ձգտում:Ձգտումը կհամեմատեմ նաև կյանքի հետ։ Կյանքը առանց ձգտման անհետաքրքիր կլիներ։

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ: 

Թևեր աճելու համար մեզ հարկավոր է կամքի ուժ, ձգտում: Իհարկե, թևեր աճել արտահայտությունը փոխաբերական է ասված: Ոչ բոլորը կարող են այնպես անել, որ թևեր աճեն իրենց վրա: Իմ կարծիքով, եթե ինձ վրա թևեր աճեին, ես կթռչեի իմ նպատակների, երազանքների իրականացման հետևից: Կարելի է ասել, որ թևեր աճելու համար, մեզ նաև աշխատասիրություն է պետք:

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:

Իմ կարծիքով կյանքի հանդիպած դժվարություների հիման վրա պետք չէ թուլանալ և կոտրվել,այլ պետք է կամքի ուժ ունենալ և պայքարել ,որպեսզի նորից սկսես վերականգնվել:

Author:

Ողջույն ես Արմանն եմ Մխեյան։Ծնվել եմ 2009թ․ի Հունվարի 19 ի-ն Հ․Հ քաղաքացի եմ ապրում եմ Հարավ-արևմտյան Բ4 թաղամասում;Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մի խոսքով ես Սեբաստացի եմ։Իմ նախասիրություններից է՝ երգել,պարել,ֆիլմեր դիտել,ֆուտբոլ խաղալ և լեգոներ կառուցել։

Leave a comment