Posted in Հանրահաշիվ

Տառային արտահատություններ29.09.2021

Տեսական նյութ

Սահմանում: Եթե թվային արտահայտության մեջ մտնող որոշ թվեր (կամ բոլորը) փոխարինվեն տառերով (տարբեր թվերը՝ տարբեր տառերով), ապա կստացվի տառային արտահայտություն:

Ավելի հաճախ օգտագործում են լատինական այբուբենի տառերը:

Օրինակ 1. Եթե 5+2-6 թվային արտահայտության մեջ 5 թիվը փոխարինենք a տառով, 2 թիվը՝ b տառով, իսկ 6 թիվը с տառով, ապա կստանանք a+b-c տառային արտահայտությունը:

  Տառային արտահայտությունը կարող է կազմված լինել նաև մեկ տառից, օրինակ՝ a, c, n, x:

  Տառային արտահայտությունները երբեմն օգտագործում են տեքստային խնդիրներ լուծելիս: Ընդ որում՝ խնդրի լուծումը տառային արտահայտություն կազմելով հաճախ անվանում են խնդրի լուծում ընդհանուր տեսքով: Այս հնարքը հաճախ օգտագործում են երկրաչափության և ֆիզիկայի մեջ:

  Տառային արտահայտությունները կիրառվում են բանաձևեր գրառելիս: Բանաձևը մաթեմատիկական և այլ օրենքների գրառումն է տառային արտահայտության միջոցով:

Խնդիր: Զբոսաշրջիկը a ժամ գնաց 5 կմ/ժ արագությամբ և b ժամ՝ 4 կմ/ժ արագությամբ: Որոշեք զբոսաշրջիկի միջին արագությունը նրա անցած ճանապարհամասում:

Լուծում: Զբոսաշրջիկը (a+b) ժ-ում անցել է (5a+4b) կմ: Ուստի նրա միջին արագությունը անցած ճանապարհամասում հավասար է     5a+4ba+bկմ/ժ:

Պատասխան՝ 5a+4ba+bկմ/ժ:

  Տառային արտահայտությունները անվանում են նաև հանրահաշվական արտահայտություններ, թվերը նույնպես անվանում են հանրահաշվական արտահայտություններ:

Առաջադրանքներ

1) Բերեք տառային արտահայտությունների օրինակներ:

(12+a).4,

5+3-a,

6<a,

386+(74-a)

Posted in Գրականություն 9

«Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» 29.09.2021

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Ի ՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն

Հարկավոր է  ձգտում:

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ  ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:

Տեսե ՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:

Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնո ՞ւմ: Առվակը նույնպես ձգտում է:

Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:

Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:

Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:

Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է  ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու  ուղեցույցը:

Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու 29.09.21

Գործնական աշխատանք

 1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուրապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

2. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել-գրիչ

 կապել-կապիչ

 քամել-քամիչ