Posted in Ընդհանուր 9

Ամանորյա աշխատանք

 

Իմ  մայրիկս  պատմում է,որ իրենց մանկության ժամանակ Նոր տարին անցել է ավելի ուրախ և հետաքրքիր քան հիմա:Մայրիկս և քեռիս միշտ ինձ և եղբորս պատմում էին ,որ մինչև ժամը  12ը խփեր նրանք  նախօրոք հարևաներով  հավաքվում էին մեկի տանը պարում ՙերգում  , ուտում  ուրախանում  էին ,իսկ երբ 12ը խփում էր երեխաներով իջնում էին բակ և խաղում տոնածառի շուրջը շուրջպար բռնում և  երգում <<Տոնածառ ջան տոնածառ>>երգը:Այն ժամանակ կար ավանդական մի տորթ,որ թխում էին ամանորին կոչվում էր թագավորական  գունավոր կրեմներով ,իսկ հիմա տեսականին զանազան է:Եղել են ամանաորյան օրեր ,որ անցկացրել են մոմի լույսի տակ ,իսկ հիմա ամեն ինչ կա:Մայրիկս միշտ  ձմեռ  պապիկից խնդրել է տիկնիկ ,իսկ հայրիկս   ավտոմեքենա:  Այն ժամանակ  խոզի գոջի էին դնում սեղանին,հետո գոջին վերածվեց խոզի բդի : Մեր ընտանիքում միշտ եղել է ավանդույթ ամանորի գիշերը հայրիկիս հետ հայկական ավանդական խորոված ենք արել ընտանիքով կերել իրարա շնորհավորել ենք բարեմաղթանքներ ենք  ցանկացել և հյուր ենք գնացել իմ շատ սիրելի տատիկիս և պապիկիս;Առաջ մեր ամանորյա սեղանին եղել է ավանդական խոզի բուդը ,հետո մենք դա փոխարինեցինք ավելի համեղ ուտելիքներով և այս տարի ես հասկացա , որ ձմեռ պապաիկ չկա՛ դա իմ հայրիկն է”:Ես կցանկանայի, որ ամանորը միշտ լիներ ձմռանը   առատ ձյունով:Կցանկանայի փոխել  ճոխ սեղան գցելու ավանդույթը:Կցանկանայի որ տարեց տարի բոլորի բակերում զարդարեին տոնածառը  սեղան գցեին բակում շուրջ պար բռնեին տոնածառի շուրջ  և բելոր շենքերի բնակիչներով  հարևաներով բաժակ բարձրացնեին  իրար   շնորհավորեին և մինչև առավոտ  ուրախանային:

Առաջ  ամեն ինչ սահմանափակ էր իսկ հիմա ամեն ինչ կա :https://www.youtube.com/watch?v=_nDwEKyn5QQ

Author:

Ողջույն ես Արմանն եմ Մխեյան։Ծնվել եմ 2009թ․ի Հունվարի 19 ի-ն Հ․Հ քաղաքացի եմ ապրում եմ Հարավ-արևմտյան Բ4 թաղամասում;Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մի խոսքով ես Սեբաստացի եմ։Իմ նախասիրություններից է՝ երգել,պարել,ֆիլմեր դիտել,ֆուտբոլ խաղալ և լեգոներ կառուցել։

Leave a comment